Մայիս 19, 2022 11:41 Asia/Tehran
  • F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրական են ընթանում․ Չավուշօղլու

Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրական են ընթանում" Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Մենք դիտարկել ենք Թուրքիային F-16 ինքնաթիռների մատակարարելու հարցը։ Բանակցությունները դրական շարունակվում են»,-ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ասել է Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

https://news.am/arm/news/702654.html