Մայիս 19, 2022 11:55 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. Միակողմանի պատժամիջոցները սպառնալիք մարդու իրավունքների ու արժանապատվության համար

Մի հաղորդագրությամբ ՄԱԿ-ի հատու զեկուցողը շեշտել է.«Միակողմանի ու ծայրահեղական պատժամիջոցները լրջագույն սպառնալիք են մարդկու իրավունքների ու արժանապատվության համար»:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքեջը հրապարակել է հակաիրանական ու երկրորդական պատժամիջոցների վերաբերյալ կառույցի հատուկ զեկուցող Ալենա Դողանինհաղորդագրությունը: 

Հաղորդագրության մեջ ասված է.«ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դողանը Իրան կատարած 12-օրյա ուղևորության ընթացքում ցավալի ու տխուր նկարագրություններ է լսել հատուկ հիվանդություններով տառապողներից դեղամիջոցներին ու բժշկական սարքավորումներին անհասանելիության դժվարությունների մասին»:

Այս հաղորդագրության մեջ Ալենա Դողանը մտահոգություն է հայտնել, որ առկա միակողմանի պատժամիջոցների ամենաչնչին ազդեցությունը մարդու իրավունքների միջազգային ու տարածաշրջանային փաստաթղթերից բխող պարտավորությունների խախտում է»:

Ալենա Դողանի հաղորդագրության մեջ ասված է.«Պատժամիջոցներ սահմանող երկրները, հատկապես ԱՄՆ-ն, պետք է չեղարկեն բոլոր միակողմանի քայլերը, հատկապես նրանք, որ ուղղակիորեն ազդում են Իրանի ողջ ժողովրդի մարդկային իրավունքների ու կյանքի վրա, և հարգեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներն ու նորմերը»: