Թուրքիայից Սիոնիստական ռեժիմ արտահանումների ծավալը ավելացել է
Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի քայլերը հանգեցրել են կողմերի միջև առևտրական հարաբերությունների ընդլայնմանը, իսկ Թուրքիայից Իսրայել արտահանումները նոր ռեկորդ են գրանցել:
Թուրքիայի արտահանումն Իսրայել անցյալ ամիս 2021 թվականի ապրիլի համեմատ աճել է 33,6 տոկոսով և հասել աննախադեպ ցուցանիշի՝ 711 միլիոն 200 հազար դոլարի, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 178 միլիոն 805 հազար դոլարով։
Ըստ զեկույցի՝ Իսրայելը 9-րդ տեղն է զբաղեցրել Թուրքիայի արտահանման ուղղությունների ցանկում։
2022 թվականի առաջին եռամսյակում Թուրքիայից Իսրայել արտահանումը հասել է 1,8 միլիարդ դոլարի։ Թուրքիայից Իսրայել արտահանման այս ծավալն աննախադեպ էր նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ։
Թուրքիայի արտահանումը Սիոնիստական ռեժիմ եղել է պողպատի, քիմիական, ավտոմոբիլային, հագուստի, կահույքի և այլ ոլորտներում։