Թուրքիայի խորհրդարանի նախագահի ներկայությունը Շուշիի վիճելի տարածքում
Ադրբեջանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում, Թուրքիայի խորհրդարանի նախագահը այցելել է Շուշիի վիճելի տարածք:
Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ԷԿՕ-ի խորհրդարանների 3-րդ նիսիտ շրջանակերում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը մայիսի 17-ին այցելել է Ադրբեջան և այցի ընթացքում եղել է Ղարաբաղի վիճելի տարածքում:
Շենթոփը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում այցելել է Շուշի պատմական քաղաք:
Շուշի կատարած այցին մասնակցում էին Ադրբեջանի, Տաջիկստանի և Պակիստանի խորհրդարանների նախագահներ Սահեբե Ղաֆուրավան, Մոհամմեդ Թահեր Զաքիրզադեն և Ռաժա Փարվիզ Աշրաֆը:
Հայերը Թուրքիային մեղադրում են Ղարաբաղյան պատերազմում Բաքվի ցուցաբերած ծավալուն աջակցության համար: Հայկական բանակը Ադրբեջանի բանակի դեմ կռվել է 2020 թվականին, սակայն, ըստ իրականացված սոցհարցման արդյունքների, Ադրբեջանի փոխարեն հայերը Թուրքիային են համարում իրենց հիմնական թշնամին։