Մայիս 20, 2022 18:09 Asia/Tehran
  • Էրդողանը Եվրոպային կրկին մեղադրել է «ահաբեկիչներին» աջակցելու մեջ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսաային բանակցություններ կունենա Ֆինլանդիայի հետ՝ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վերաբերյալ, հայտնում է Anadolu-ն։

«Այսօր ես բանակցություններ ունեցա Նիդեռլանդների վարչապետի հետ։ Վաղը բանակցություններ կլինեն Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի հետ»,- լրագրողներին ասել է նա՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում են բանակցություններ նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Նա կրկնել է, որ ներկա պայմաններում Անկարան չի կարող համաձայնություն տալ, որ Շվեդիան ու Ֆինլանդիան մտնեն ՆԱՏՕ-ի կազմի մեջ։

Նրա խոսքով, Եվրամիությունում «հետեւում են երկակի չափանիշների՝ PKK ահաբեկչական կազմակերպության եւ նրա ճյուղերի դեմ պայքարում, որոնք իրական վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար։ ԵՄ-ն PKK-ին ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն, սակայն այդպիսին չի համարում այդ արյունարբու կազմակերպության սիրիական թեւին՝ YPG-ին... Այս ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների հետ երկխոսություն են վարում ոչ միայն ԵՄ-ում, այլ նույնիսկ ԱՄՆ-ում»,- ասել է նա։

Նրա խոսքով, «ահաբեկիչներին ակտիվ աջակցություն» են ցուցաբերում Գերմանիան, Շվեդիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան։

«Ահաբեկիչներն ակտիվորեն գործում են Շվեդիայում եւ Ֆինլանդիայում, եւ հատկապես՝ Գերմանիայում։ Երբ Թուրքիան պահանջում է նրանց արտահանձնումը, մեզ մերժում են։ Երկկողմ բանակցություններում մենք բազմիցս հայտարարել ենք նման մոտեցման անթույլատրելիության մասին։ Թուրքիան երկար տարիներ պայքարում է այս ահաբեկիչների դեմ»,- ասել է Էրդողանը։

Պիտակ