Մայիս 21, 2022 12:30 Asia/Tehran
  • ԱՄն նախագահ Ջո Բայդենն Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևին «բոլոր ազերիների հիմնարար իրավունքները պաշտպանելու» անվան տակ հորդորել է բորբոքել էթնիկ խնդիրները

ԱՄն նախագահ Ջո Բայդենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «բոլոր ազերիների հիմնարար իրավունքները պաշտպանելու» անվան տակ հորդորել է բորբոքել էթնիկ խնդիրները:

ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների 30 ամյակի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում, Ջո Բայդենը նշել է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին նպատակաուղղված քայլեր ձեռնարկել ժողովրդավարական կառավարման և բարեփոխումների ուղղությամբ՝ բոլոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով»:

Նա հավելել է, որ  վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում ԱՄՆ աջակցությամբ իրականացված նավթային և էներգետիկ նախագծերն նպաստել են միջազգային էներգետիկ անվտանգության պահպանմանը։

Բարձր գնահատելով ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինային աջակցելու Բաքվի դիրքորոշումն ԱՄՆ նախագահը հավելել է. «ԱՄՆ-ը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը»:

Հատկանշական է, որ «Յենի Մուսավաթ» թերթը վերջերս «Ազովստալ» գործարանում ետղակայված  ուկրաինացի զինվորների՝ ռուսական ուժերին հանձնվելու մասին գրել էր. «Այդ մարդիկ ավելի քան 80 օր կարողացել են կանգնել ռուսական ռազմական մեքենայի դիմաց և փոխել պատերազմի ընթացքը։ Նրանք հերոսներ են»։