Մայիս 21, 2022 13:16 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում առաջացել է չոր կաթի ճգնաժամ

ԱՄՆ-ում կաթի փոշու պակասի պատճառեով, Պենտագոնը, Սպիտակ Տան հրամանով, այս սննդամթերքը երկիր կտեղափոխի ռազմական թռիչքներով:

Սպիտակ տան նոր հրահանգի համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է գերմանական Ռամշտեյն ավիաբազայից ռազմական թռիչքներով կաթի փոշին տեղափոխել ԱՄՆ:

Օսթինը հայտարարել է, որ առաջին բեռնափոխադրումը, որը կներառի Nestle-ի կաթի փոշին, Պենտագոնի ռազմական ինքնաթիռների կանոնավոր թռիչքների բացակայության պատճառով, Գերմանիայից կտեղափոխվի Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաք:

CNN -ն այս կապակցությամբ գրել է. «Բայդենի կառավարության պաշտոնյաներն ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությանը (FDA) մեղադրում են երկրում կաթի փոշու պակասի մասին ուշացումով հայտարարելու մեջ»:

Վերջերս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը, ներառյալ նրա որդին և կինն անդրադարձել էին երկրում կաթի փոշու պակասին և քննադատել Ուկրաինային 40 միլիարդ դոլար օգնություն ուղարկելու Կոնգրեսի ծրագիրը։