Ամերիկացուն զայրացրել են բենզինի գները
Բենզինի գների անսանձ աճը զայրացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին։
Վերջերս ԱՄՆ որոշ նահանգներում բենզինի գինը կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 7 դոլարի։
ԱՄՆ-ի ավտոմոբիլային ասոցիացիան հայտարարել է, որ վառելիքի գների բարձրացման հիմնական պատճառը հում նավթի գների աճն է: Նա կանխատեսել է, որ հում նավթի գների տատանումներին զուգահեռ գները կշարունակեն աճել՝ առաջարկի և պահանջարկի անհավասարակշռության պատճառով:
ԱՄՆ-ի զայրացած քաղաքացին բենզալցակայանում գնացուցակի դիմաց տեսանյութ է հրապարակել և ասել է.«Այստեղ փակցված գները դիտեք: Կատակ չէ... Սրանք բենզինի իրական գներն են: Ավելի քան 7 դոլար մեկ գալոնի համար: Բայդենը խարդախություն է անում մեր նկատմամբ: Նայեք ժողովուրդ, սա կատակ չէ, սա մեր իրական բենզինի գներն են»։
Նա հավելել է.«Ո՞ւր են գնում այս գումարները: Ուկրաինա... Ես այլևս չեմ կարող վճարել Բայդենի այս անիծյալ գումարները. Բայդենը դաժանորեն խաբեց մեզ: Նայեք այս գներին, իրոք ո՞ւր են գնում այս գումարները: Ուկրաինա..»: