Մայիս 21, 2022 19:07 Asia/Tehran
  • Ադրբեջանի փոխվարչապետը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

Վերջերս Թեհրան այցելած Ադրբեջանի փոխվարչապետը, Բաքվում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները քննարկելու նպատակով։

Շաբաթ օրը, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մոստաֆևը, Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիի հետ հանդիպման ժամանակ, նշել է, որ իր այցն Իրան և Իրանի քաղաքական, տնտեսական և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումն օգտակար և արդյունավետ էր:

Մուստաֆաևն ընդգծել է Ադրբեջանի նախագահի և կառավարության կամքը՝ անսահմանափակ հարաբերություններ զարգացնելու,  որպես կարևոր բարեկամ, եղբայր և հարևան երկիր Իրանի իսլամական հանտապետության  հետ։

Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի հարևաններից է, որը վերջին տարիներին ձգտում է տարբեր, հատկապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և առևտրի ոլորտներում ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ։