Մայիս 21, 2022 19:24 Asia/Tehran
  • Ամերիկացի պաշտոնյա. Իսրայելն ԱՄՆ ֆինանսական միջոցներով է սպանել Աբու Աղլեին

Քննադատելով պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները՝ ԱՄՆ կոնգրեսականն ասել է.«Իսրայելական ուժերն ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներով են սպանել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի թղթակից Շիրին Աբու Աղլեին»:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ  Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսն ընդգծել է, որ  իրոք շատ կարևոր է  տեսնել, թե ինչ կատարվեց Պաղեստինում Շիրին Աբու Աղլեի հետ: «Նա սպանվել է իսրայելական ուժերի կողմից, նա հարգված լրագրող էր և ԱՄՆ քաղաքացի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս դեպքերը տեղի ունենան մեր ֆինանսական միջոցներով»,- ասել է Կորտեսը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ այս դեպքերի վրա ծախսվում են ԱՄՆ հարկային դոլարներ։ԱՄՆ-ի ժողովուրդը նույնիսկ չի կարողանում ԱՄՆ-ում բուժօգնություն ստանալ, բայց մենք ֆինանսավորում ենք նման դեպքերը: Այս հարցում պետք է սահմաններ դրվեն:

Ամերիկացի կոնգրեսականը մերժել է քննադատների այն հայտարարությունը, որի համաձայն ընդունելի չեն երկակի չափանիշներով Իսրայելի վերաբերյալ քննարկումները, ասելով, որ ԱՄՆ բյուջեն ապացուցում է նման քննադատությունը։