Մայիս 21, 2022 22:22 Asia/Tehran
  • Օրբանը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ»է անվանել

Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն «ատոմային ռումբ»է անվանել եւ հայտարարել է, որ Հունգարիան չի աջակցի տնտեսապես անընդունելի միջոցներին, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Հունգարիան չի միանա տնտեսապես անընդունելի միջոցներին, որ ձեռնարկվել են Բրյուսելում»,- նրա խոսքերն է մեջբերում սերբական РТС հեռուստաալիքը։

Օրբանը դա բացատրել է նրանով, որ երբ գործը վերաբերում է գների բարձրացմանը, խոսք չի կարող լինել «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, ինչպես ատոմային ռումբի մասին, քանի որ այս դեպքում մենք չենք կարողանա պաշտպանել մեր ժողովրդին, եւ ավելին, մենք կունենանք շատ միգրանտներ սահմաններին»։

Շաբաթ օրը Հունգարիայի վարչապետը Նովի Սադում մասնակցել է սերբ-հունգարական գյուղատնտեսական ցուցահանդեսի բացմանը։

ԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որը, մասնավորապես, նախատեսում է ռուսական նավթի էմբարգո։ Համարվում է, որ այդ պատժամիջոցները հենց Հունգարիան է արգելափակում։

news.am

Պիտակ