Մայիս 22, 2022 08:19 Asia/Tehran
  • Ադրբեջանի ծախսերը պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում գրեթե կրկնակի աճել են

Վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության, ազգային անվտանգության, դատական իշխանության, իրավական մարմինների և դատախազության ծախսերն աճել են 1,7 անգամ։

Նախորդ տարի Ադրբեջանը պետբյուջեից մոտ 5 մլրդ մանաթ կամ շուրջ 3 մլրդ դոլար է ուղղել պաշտպանության և ազգային անվտանգության համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով հանրապետության 2021 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվությանը։

«Նախորդ տարի պաշտպանության և ազգային անվտանգության համար պետբյուջեի միջոցներից 17.8 տոկոս կամ 4 885,5 մլն մանաթ է ուղղվել (2 873,8 մլն դոլար,–խմբ.)»,–ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում (2017 – 2021 թթ.) Ադրբեջանի պաշտպանության, ազգային անվտանգության, դատական իշխանության, իրավական մարմինների և դատախազության ծախսերն աճել են 2 775,7 մլն մանաթով (1 632,8 մլն դոլար – խմբ.) կամ 1,7 անգամ։

 

armeniasputnik.am