Մայիս 22, 2022 19:26 Asia/Tehran
  • Արկտիկայի տարածաշրջանը վերածվում է ռազմական գործողությունների միջազգային թատերաբեմի. ՌԴ ԱԳՆ

Արկտիկայի տարածաշրջանը վերածվում է ռազմական գործողությունների թատերաբեմի, դա շատ մտահոգիչ միտում է, «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպան, Արկտիկայի խորհրդի ավագ պաշտոնատար անձանց հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Կորչունովը:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է աճում միջազգային ռազմական ակտիվությունը: Տեղի է ունենում ռազմական գործունեության միջազգայնացում: Դա, իհարկե, շատ մտահոգիչ միտում է, որը կարող է արկտիկյան տարածաշրջանը վերածել ռազմական գործողությունների միջազգային թատերաբեմի: Դա մեզ չի կարող չմտահոգել»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հարցը:

Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ռազմական գործողություններին չմիանալու ավանդական քաղաքականությունը, երկար ժամանակ ամուր հիմք է ծառայել խաղաղության եւ կայունության պահպանման համար, նշել է փորձագետը:

news.am

Պիտակ