Մայիս 23, 2022 12:14 Asia/Tehran

Նորվեգիայի Կունգսբերգ քաղաքում, նետ ու աղեղով զինված տղամարդը հարձակվել և վիրավորել է խանութի աշխատակցին։ Նորվեգիայի ոստիկանությունը նշում է, որ հարձակման պատճառը եղել է տղամարդուն ալկոհոլ վաճառելու խանութի արգելքը:

Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 13-ին, սակայն տեսանյութը կրկին տարածվել է սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում և համատարած է դարձել:Տեսանյութի տարածման պատճառն այն էր, որ հարձակվողը դատարանում հերքել էր նետաձգությունը, և ոստիկանությունը երկու օր առաջ այս տեսանյութը ներկայացրել էր դատարան՝ որպես հանցագործության ապացույց: