Մայիս 23, 2022 18:28 Asia/Tehran
  • AFC-ն մեծարել է Իրանի հավաքականի հարձակվողին

Պորտուգալիայի գավաթը նվաճելուց հետո, Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (AFC) մեծարել է Իրանի ազգային հավաքականի հարձակվող Մեհդի Թարեմիին:

Պորտուի ֆուտբոլի հավաքականը Իրանի հավաքականի հարձակվող Մեհդի Թարեմիի գոլով դարձել է Պորտուգալիայի 82-րդ ազգային գավաթի չեմպիոն, որը հայտնի է Տակա դե Պորչոգալ անունով։ Պորտուգալիայում երկուշաբթի առավոտյան կայացած եզրափակիչ խաղում Պորտուն 3-1 հաշվով հաղթել է Թունդելային։

Իրանի ազգային հավաքականի հարձակվող Մեհդի Թարեմին «Պորտուի» կազմում խաղացել է մինչև 84-րդ րոպեն՝ 22-րդ և 74-րդ րոպեներին խփելով իր թիմի առաջին և երրորդ գոլերը։
Թարեմին այս մրցաշրջանում «Պորտուի» կազմում դարձել է 26 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ՝ դառնալով Պորտուգալիայի առաջնության այս մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղացողը։