Մայիս 23, 2022 18:54 Asia/Tehran
  • Ռուսական տնտեսությունն արժանապատվորեն է դիմադրում հարվածին. Պուտին

ՌԴ տնտեսությունը պատժամիջոցային հարվածին արժանի դիմադրություն է ցուցաբերում։ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով` այսօրվա իրավիճակը հատուկ ուշադրություն է պահանջում, և ջանքերն ընդհանուր առմամբ դրական արդյունք են տալիս։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։

Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 89-րդ օրը։

Պիտակ