Մայիս 23, 2022 19:31 Asia/Tehran
  • Ադրբեջանը դառնում է Սիոնիստական ռեժիմի ագարակը

Սիոնիստական ​​ռեժիմի գյուղատնտեսության նախարար՝ Օուդ Ֆուրերը, ով վերջերս այցելել էր Ադրբեջան, հայտարարեց Ադրբեջանը «ցորենի արտի» վերածելու Սիոնիստական ​​ռեժիմի ծրագրերի մասին՝ այդ ​​ռեժիմի ցորենի կարիքները բավարարելու համար։

Վերջին տարիներին, Բաքուն հայտնի է դարձել որպես Սիոնիստական ​​ռեժիմին անհրաժեշտ նավթահոր, և Կովկասում իսրայելական զենքի պահեստ: Սիոնիստները «Կովկասի Երուսաղեմ» են կոչել հրեաներով բնակեցված Ադրբեջանի հյուսիսում գտնվող «Ղիրմիզի Ղասբեհ» գյուղը:

«Report» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Օուդ Ֆուրերն ասել է.«Իսրայելը չի ​​կարող իր համար ցորեն ցանել, մենք շատ փոքր երկիր ենք: Մենք միայն աճեցնում ենք մեզ անհրաժեշտ ցորենի մի մասը, իսկ մնացածը ներմուծում ենք։ Իհարկե, Ռուսաստանը և Ուկրաինան, ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, իսրայելական ցորենի հիմնական մատակարարներն են, և այժմ մենք ցանկանում ենք դիվերսիֆիկացնել ցորենի գնումները։ Ադրբեջանը Իսրայելի լավ բարեկամն է, և կարող է դառնալ Իսրայելի ցորենի մատակարարը»:

Ղարաբաղի շրջակա տարածքներում գյուղատնտեսական նախագծերին մասնակցելու 15 իսրայելական ընկերությունների խնդրանքի մասին Օուդ Ֆուրերն ասել է.«Խելացի գյուղի նախագիծը, որը մեկ տարի առաջ պարզապես ֆանտազիա էր, այժմ իրականություն է դարձել, և ես ուրախ եմ, որ Իսրայելը կարող է լինել դրա մի մասը»:

Այս ագարակը գտնվում է Իրանի սահմանից 7 կմ հեռավորության վրա և անվտանգության բազմաթիվ մտահոգություններ է առաջացրել կովկասյան տարածաշրջանում Իսրայելի ներազդեցության կապակցությամբ: