Մայիս 23, 2022 22:01 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահը ստեղծել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:

«Ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով»,-ասված է փաստաթղթում: Հրամանի համաձայն՝ հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

armenpress.am