Մայիս 24, 2022 07:32 Asia/Tehran
  • Ալիև.  Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության եկելել Զանգեզուրի միջանցքի շուրջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Բաքուն Հայաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Զանգեզուրի միջանցքի բացման, այդ թվում՝ երկաթուղու և մայրուղու կառուցման շուրջ։

Թուրքական «Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահական պալատի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում ոկղմերը քննարկել են Բրյուսելում հայացած՝ եռակողմ ահնդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:

Ըստ այս հայտարարության՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ  քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային միջանցքների բացման և  սահմանազատման հետ կապված հարցերի շրջանակ:

Հայտարարության մեջ նշված է. «Իլհամ Ալիևը դրական է գնահատել բրյուսելյան հանդիպումը»:

Ադրբեջանի նախագահն իր զրուցակցին ասել է, որ երկուշաբթի օրը ստորագրել է սահմանազատման պետական ​​հանձնաժողով ստեղծելու հրամանը։

Հեռախոսազրույցում, Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ եռակողմ հանդիպման մասին տրամադրած տեղեկատվության համար և բարձր է գնահատել հանդիպման արդյունքները։