Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Իսրայել
Թուրքիայի ԱԳ նախարարին սպասարկող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում։
Օդանավակայանում Չավուշօղլուին դիմավորել են մի խումբ իսրայելցի դիվանագետներ, ԱԳՆ արարողակարգի բաժնի պատասխանատու և Անկարայում ռեժիմի դեսպանատան ղեկավար Իրիտ Լիլիանի գլխավորությամբ, ինչպես նաև Պաղեստինի օկուպացված տարածքներում Թուրքիայի դեսպանատան պատասխանատուն:
Թուրքիայի ԱԳ նախարարը Թել Ավիվում հանդիպելու է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ:
Իսրայելի նախագահ Իսհակ Հերցոգի Թուրքիա կատարած այցից և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած այցի նպատակը Անկարայի և Թել Ավիվի միջև հարաբերությունների զարգացումը քննարկումնն է։
Այցը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Թուրքիայի կառավարության պաշտոնյաները՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել են, որ աջակցում են Պաղեստինի ժողովրդին օկուպացիայի և Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ պայքարում: Իրականում այդ աջակցությունը սահմանափակ է եղել։