Մայիս 25, 2022 12:42 Asia/Tehran
  • Բայդենի գործունեությանը հավանություն տալու մակարդակն իջել Է մինչեւ ռեկորդային 36 տոկոս. Reuters

Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենի աշխատանքի հավանության մակարդակը երկրում գնաճի բարձրացման ֆոնին այս շաբաթ իջել Է մինչեւ ռեկորդային 36 տոկոս:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը»-ը, մայիսի 24-ին այդ մասին գրում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն հարցման արդյունքները, որն ինքը կատարել Է Ipsos սոցիոլոգիական ծառայության հետ համատեղ:

Ինչպես նշում Է գործակալությունը, սույն ցուցանիշն անցյալ շաբաթվա համեմատությամբ նվազել Է 6 տոկոսային կետով: Հարցման այն մասնակիցների թվից, որոնք ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներ են, որի անդամ Է Բայդենը, պետության ղեկավարի աշխատանքին հավանություն Է տվել 72 տոկոսը (4 տոկոսային կետով պակաս, քան մեկ շաբաթ առաջ): Հարցման մասնակիցների 59 տոկոսը հավանություն չի տալիս նախագահի գործունեությանը: Հարցումը կատարվել Է մայիսի 23 – 24-ն ԱՄՆ-ի 1 005 չափահաս բնակիչների շրջանում: Վիճակագրական սխալանքը կազմում Է 4 տոկոսային կետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpres.am

Պիտակ