Մայիս 25, 2022 14:27 Asia/Tehran
  •  Չինաստանը կոչ Է անում «կանաչ միջանցք» ստեղծել Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել Է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ Է ամենակարճ ժամկետում ձեւավորել «կանաչ միջանցք»՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկա դրությամբ միջազգային հանրակցությունը որքան կարելի Է շուտ պետք Է նպաստի հրադադարին, որպեսզի կանաչ միջանցք ապահովի Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար»,-դիվանագետը հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ, որն անցկացվել Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Վան Ին նշել Է, որ «Չինաստանը երբեք զերծ չի մնա այն հարցերը լուծելիս, որոնք առաջացնում են միջազգային հանրակցության մտահոգությունը»: Նա «պատրաստ Է բոլոր կողմերի հետ կապ պահպանել» նաեւ հացահատիկի արտահանման հարցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

armenpress.am

 

Պիտակ