Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ
Մայիս 25, 2022 16:27 Asia/Tehran
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ինչպես նաև արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են պաղեստինյան խնդրին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին վերաբերող թեմաներ:
Չավուշօղլուն իր գործընկերոջ հետ մասնակցել է Թուրքիա-Պաղեստին համատեղ հանձնաժողովի նիստին, որը ստեղծվել է 2010 թվականին՝ Թուրքիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարների նախագահությամբ։ Այնուհետև կողմերը երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստող 9 պայմանագիր են ստորագրել:
armenpress.am