Մայիս 25, 2022 18:36 Asia/Tehran
  • Մոսկվա. Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, մենք ձգտում ենք ուժեղացնել առևտուրն Իրանի հետ

ՌԴ փոխվարչապետն ասել է.« Չնայած ԱՄՆ պատժամիջոցների ճնշմանը, Ռուսաստանն ամրապնդում է Իրանի հետ իր առևտրային հարաբերությունները և երկու երկրների տնտեսությունները»։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն այսօր  Թեհրանում առևտրային ընկերությունների հետ գործարար հանդիպման ժամանակ ասել է.«Մինչ Մոսկվան և Թեհրանը պայքարում են ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների դեմ, Ռուսաստանն ամրապնդում է իր  առևտուրն Իրանի հետ և խթանում երկու երկրի  տնտեսությունները»:

Նա հավելել է.«Իրանի ու Ռուսաստանի միջև առևտուրն առաջին եռամսյակում աճել է ավելի քան 10  տոկոսով»:

Նովակը, ով նախագահում է ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովը, այն դեպքում է այցելել Թեհրան, երբ  երկու երկրները ձգտում են ամրապնդել տնտեսական  հարաբերությունները: