ԱՄՆ-ի ծախսատար ծրագիրը՝ ասիական երկրներին Չինաստանից բաժանելու նպատակով
Մայիս 26, 2022 08:26 Asia/Tehran
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է որ Ասիայի համար մշակված ԱՄՆ տնտեսական ծրագիրը բխում է միայն Վաշինգտոնի շահրից:
Չորեքշաբթի օրը կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վինբինը հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսական ծրագիրը (Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շրջանակ՝ տնտեսական զարգացման համար) ծառայում է միայն Վաշինգտոնի շահերին և հաշվի չի առնում այլ երկրների շահերը։
Նա հավելել է. «Այս ծրագրով ԱՄՆ-ն նպատակ ունի ասիական երկրներին անջատել Չինաստանի տնտեսությունից, սակայն շատ երկրների մտահոգում է ծրագրի ծախստարությունը»:
Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չինացի պաշտոնյաներին զգուշացրել է չմջամտել Թայվանի ներքին գործերին: