Թուրքիան եւ Իսրայելը պատրաստ են գնահատել երկու երկրների դեսպանների նշանակման հնարավորությունը. Չավուշօղլու
Մայիս 26, 2022 08:48 Asia/Tehran
Իսրայելը եւ Թուրքիան պատրաստ են գնահատել Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի՝ հանրապետություն այցի ընթացքում երկու երկրների դեսպանների նշանակման հնարավորությունը։ Այս մասին չորեքշաբթի Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Մենք պայմանավորվել ենք վերսկսել տեխնիկական հանդիպումները մեր նախարարությունների եւ համապատասխան պետական կառույցների միջեւ: Մենք որոշել ենք գնահատել Իսրայելի հետ դեսպանների փոխադարձ նշանակման հարցը Լապիդի՝ Թուրքիա այցի ժամանակ»,- մեջբերում է նրա խոսքերը Milliyet թերթը:
news.am