Չինաստանը կրկին ԱՄՆ-ին զգուշացրել է Թայվանի հարցի վերաբերյալ
Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը զգուշացրել է ԱՄՆ-ին Թայվանի հետ գաղտնի համաձայնության վերաբերյալ:
Reuters-ի հաղորդման համաձայն, Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Կեֆեյն հայտարարել է.«Պեկինը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի և Թայվան միջև ցանկացած պաշտոնական շփման կամ ռազմական ներգրավվածությանը»:
Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հավելել է, որ չինացի զինվորականների զորավարժությունները և պարեկությունը Թայվան կղզու շուրջ կարևոր քայլեր են Միացյալ Նահանգների և Թայվանի անջատողական ուժերի միջև վերջին համաձայնությունը կանխելու համար:
Թան Կեֆեյն ասել է.«Թայվանը Չինաստանի մի մասն է, և երկիրը չի հանդուրժում արտաքին որևէ միջամտություն Թայվանի հարցում»։
Չինաստանի բանակը համատեղ զորավարժություններ անցկացնելով ռուսական բանակի հետ, զգուշացրել է ԱՄՆ-ին Թայվան կղզում միջամտության կապակցույամբ: