Չավուշօղլուն Հունաստանին զգուշացրել է օտարերկրյա ուժերին ռազմաբազա տրամադրելու կապակցությամբ
Թուրքիայի արտգործնախարարը նախազգուշացրել է Հունաստանին՝ Էգեյան ծովի կղզիներում զենքի տեղակայման և այդ երկրի սահմանների մոտ օտարերկրյա ուժերին ռազմաբազա տրամադրելու կապակցությամբ:
Թել Ավիվից վերադառնալուց հետո, Չավուշօղլուն լրագրողներին ասել է. «Էգեյան կղզիներում Հունաստանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին»։
Նա հավելել է. «Եթե Աթենքը չկատարի գոյություն ունեցող պայմանավորվածությունները, խնդիրը կմտնի այլ փուլ»:
Չավուշօղլուն անդրադարձել է նաև ամերիկյան ուժերին ռազմաբազա հանձնելու հարցին, նշելով. «Հունաստանի այդ քայլը մեր ուշադրությունցի դուրս չէ»:
Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը ժամանակ առ ժամանակ սրվում է թուրքական կողմի ռազմածովային և օդային գործողությունների, ինչպես նաև հույն պաշտոնյաների հայտարարությունների հետևանքով: Հունական կործանիչները բազմիցս որսացել են այդ երկրի օդային տարածքը խախտած թուրքական ռազմական ինքնաթիռները: