ԱՄՆ Օհայո նահանգի խանութներից մեկում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել
ԱՄՆ Օհայո նահանգի «Վալմարթ» խանութում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։
Ըստ Newsweek կայքի՝ երբ Ցինցինատիում Walmart խանութի աշխատակիցը և հաճախորդը փորձել են արգելել գողին դուրս գալ խանութից, վերջինս կրակել է: Հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը, ով դեմքը ծածկել է դիմակով, դեպքի վայրից փախել է մեքենայով։
ԱՄՆ-ում ամեն օր զենք կրելու ազատությունը հանգեցնում է կրակոցների հետ կապված բռնություններին ամբողջ երկրում, որոնցից շատերը մահացու են, սակայն զենքի լոբբին Միացյալ Նահանգներում այնքան հզոր է, որ Կոնգրեսը մինչ այժմ հրաժարվել է միջոցներ ձեռնարկել զենքի առաքումը զսպելու համար։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio