Մայիս 27, 2022 19:27 Asia/Tehran
  • Պուտին. Ոչ բարեկամ երկրների կողմից ճնշում գործադրելը հարձակում է Ռուսաստանի վրա

Ռուսաստանի նախագահը մի շարք ոչ բարեկամ երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ ճնշումները որակել է որպես իր երկրի դեմ ագրեսիա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարել է. «Տնտեսական և առևտրային ինտեգրացիոն ցիկլի առավելություններն ակնհայտ են, հատկապես ներկայիս բարդ միջազգային համատեքստում, մեզ հետ ոչ բարեկամ մի շարք երկրների գործնական ագրեսիայի պայմաններում»:

Պուտինը հավելել է. «Արտասահմանյան շատ գործընկերներ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Եվրասիական տնտեսական միությանը, չնայած Արևմուտքի հետ առճակատմանը և ինտեգրումը կանխելու նրանց ջանքերին»:

Նա ընդգծել է. «Մենք գոհ ենք, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին և Արևմուտքի հավաքական դիմակայությանը, և չնայած այն հանգամանքին, որ մեր թշնամիները փորձում են բոլոր տեսակի խոչընդոտներ ստեղծել մեր միացման համար, մեր արտաքին գործընկերները մեծ հետաքրքրություն ունեն Եվրասիական տնտեսական միության նկատմամբ»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio