Մայիս 28, 2022 13:10 Asia/Tehran
  • Ռուսաստանի շուրջ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մի ամբողջ ցանց է ստեղծվել. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության շուրջ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մի ամբողջ ցանց է ստեղծվել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

«Համանման իրավիճակ է նաեւ Չինաստանի հետ սահմանին։ Այժմ մեր պաշտպանության նախարարությանը հաջողվել է բացահայտել  բազմաթիվ հետազոտական ​​կենտրոնների առկայության փաստեր Աֆրիկյան մայրցամաքում»,- դիվանագետին մեջբերում է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը ճեպազրույցի ժամանակ հրապարակել էր Պենտագոնի՝ 2015 թ. մարտի 6-ի փաստաթղթերը, որոնք հաստատում են ԱՄՆ զինվորականների մասնակցությունն Ուկրաինայում ռազմական կենսաբանական նախագծերի ֆինանսավորմանը։ Ինչպես պարզել են ռուս փորձագետները, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի առողջապահության նախարարության միջեւ համաձայնագիր է կնքվել համատեղ կենսաբանական գործունեության վերաբերյալ։ Միջոցներն ուղղվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության կենսաբանական լաբորատորիաներին Կիեւում, Օդեսայում, Լվովում եւ Խարկովում, որտեղ աշխատում էին ամերիկացի մասնագետները։ Ուկրաինայում այդպիսի կենսալաբորատորիաների ֆինանսավորման ընդհանուր գումարը 32 մլն ԱՄՆ դոլար է կազմել:

 

news.am