Մայիս 28, 2022 18:47 Asia/Tehran
  • ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում կբարձրացնի Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության հարցը

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնել Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության հարցը: ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը:

«Շուտով կավարտենք նյութերի նախապատրաստումը ու Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի հարթակում ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոնվենցիայի հիշյալ հոդվածներով սահմանված միջոցառումներ կնախաձեռնենք: Հանդիպումները բաց կլինեն», - ասել է ԱԳՆ–ի ներկայացուցիչը։

Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ակտիվության վերաբերյալ Ռուսաստանի պատրաստած փաստաթղթերի փաթեթը հիմնվում է ռազմական հատուկ գործողության ընթացքում ստացված ապացույցների վրա: Երմակովը պարզաբանել է` փաստերն ու վկայությունները հաստատում են, որ Ուկրաինայի տարածքում գտնվող կենսաբանական լաբորատորիաներում Պենտագոնի ռազմական սպառնալիքի նվազեցման գործակալության և նրա հետ փոխկապակցված ընկերությունների աջակցությամբ կենսաբանական զենքի պոտենցիալ տարրերի աշխատանքներ են տարվել առանձնահատուկ վտանգավոր պաթոգենների հիման վրա, որոնք բնական օջախներ ունեն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ռուսաստանում, ուսումնասիրել են նաև դրանց համաճարակային տարածման հնարավոր ուղիները։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն 2021 թվականից արգելափակում է ստուգման արդյունավետ մեխանիզմով իրավաբանորեն պարտավորեցնող արձանագրության աշխատանքը։

«Վճռական քայլեր են պետք մի շարք նախաձեռնություններ (այդ թվում` Ռուսաստանի առաջարկած) իրականացնելու համար։ Դրանք ուղղված են կոնվենցիայի ռեժիմի արդյունավետության բարձրացմանը", - արձանագրել է դիվանագետը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարությունը մի քանի տասնյակ փաստաթղթեր է հրապարակել, որոնք բացահայտում են Ուկրաինայում կենսալաբորատորիաների ու ամերիկյան հովանավորների գործունեության մանրամասները:

/armeniasputnik.am

Պիտակ