Մեծ Բրիտանիայի Բրայթոն քաղաքում կայացել է հակասիոնիստական ցույց
Բրիտանիայի հակապատերազմ և պաղեստինամետ քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են Բրայթոնի կենտրոնում՝ բողոքելու պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի իրականացրած ոճրագործությունների դեմ:
Ակցիայի մանակիցները վանկարկել են հակասիոնիստական կարգախոսներ, այդ թվում՝ «Մահ Իսրայելին»:
Ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել են ճնշում գործադրել Թել Ավիվի վրա՝ դադարեցնելու հանցագործություններն ու հարձակումները պաղեստինցիների դեմ։
Ակտիվիստները ծածանել են Պաղեստինի դրոշը և կարգախոսներ վանկարկել՝ կոչ անելով արդարություն հաստատել Պաղեստինի համար և վերջ տալ իսրայելական ապարտեիդի ռեժիմի հանցագործություններին ու հարձակումներին:
Հակասիոնիստական ցույցը կազմակերպել էր Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության շարժումը, որն ավելի վաղ տարածած հայտարարությամբ կոչ էր արել մասնակցել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ բողոքի ակցիային։