Հունիս 17, 2022 18:09 Asia/Tehran
  • Եվրոպական 27 երկրներում հայտնաբերվել է Կապիկի ջրծաղիկ հիվանդությունը

Կապիկի ծաղիկի վիրուսը հայտնաբերվել է եվրոպական 27 երկրներում։

Վիրուսը սկսել է տարածվել այս տարվա  մայիսի սկզբից, և մինչ օրս եվրոպական երկրներում հայտնաբերվել է 1776 դեպք։

Վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մեծ Բրիտանիայում՝ 524 դեպք: Իսպանիայում հայտնաբերվել է վարակվելու 313, Գերմանիայում՝ 271, Պորտուգալիայում՝ 241 և Ֆրանսիայում՝ 12 դեպք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ արտահերթ նիստ կանցկացնի, քանի որ հիվանդության տարածումը անսովոր է և մտահոգիչ։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ խորհուրդ չի տրվում զանգվածային պատվաստումներ կատարել կապիկի ջրծաղկի դեմ, սակայն բարձր ռիսկային խմբերը պետք է պատվաստվեն։