Հունիս 22, 2022 12:40 Asia/Tehran
  • Լեհաստանում սպանվել են տասնյակ իրաքցի փախստականներ

Բելառուսի քննչական կոմիտեն հայտարարել է, որ Լեհաստանում սպանվել և գաղտնի թաղվել են 135 իրաքցի փախստականներ:

Ըստ Al-Mayadin-ի, Բելառուսի Քննչական կոմիտեն Մինսկում իրաքյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ տեղեկատվություն է տրամադրել սահմանամերձ շրջանում լեհ զինվորների կողմից 135 իրաքցի փախստականներին սպանելու և գաղտնի թաղելու մասին։

Կոմիտեն տեղեկությունը ձեռք է բերել մի քանի ամիս առաջ Բելառուսում ապաստան գտած լեհ զինծառայող Էմիլ Չեչկոյից, ում մարմինը ավելի ուշ հայտնաբերվել է Մինսկում։

Բելառուսական կողմը կապ է հաստատել նաև Իրանի ներկայացուցիչների հետ և տեղեկություններ տրամադրել Արևմտյան Ասիայում ապաստան հայցողների դեմ կատարված հանցագործությունների գործի վերաբերյալ։