Թուրքիան խախտել է սիրիացի փախստականի իրավունքները՝ վտարելով նրան երկրից․ ՄԻԵԴ
Հունիս 22, 2022 12:47 Asia/Tehran
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեքշաբթի վճիռ է կայացրել, որ Թուրքիան անօրինական կերպով հայրենադարձել է սիրիացի փախստականին այն բանից հետո, երբ ստիպել է նրան ստորագրել փաստաթուղթ, որում ասվում է, որ նա կամավոր է վերադառնում, գրում է Reuters-ը։
Ստրասբուրգի դատարանը Թուրքիային պարտավորեցրել է մոտ 12250 եվրո վճարել Մուհամմադ Ֆավզի Աքքադին, որը ներկայումս ապաստան է խնդրում Գերմանիայից։
news.am