Հունիս 22, 2022 14:56 Asia/Tehran
  • Ռուսաստանն ավելի շատ է շահագրգռված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությամբ. Զախարովա

Ռուսաստանն ավելի շատ է շահագրգռված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությամբ:

Ռուսաստանը, ինչպես ոչ մեկը, շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման՝ առանց այն էլ դժվարին ջանքերը․ չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի անել ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, «որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»։

yerkir.am

Պիտակ