Հունիս 22, 2022 15:29 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստը կանցկացվի Մոսկվայում

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով տեղի կունենա Մոսկվայում։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, ծագող խնդիրները հաստատում են սահմանի սահմանազատման հանձնաժողովի պլանային ու կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը», - ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողի մահը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ամենամոտ ժամանակներս Մոսկվայում անցկացնել սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են մայիսի 24-ին:

Միաժամանակ կարևոր է քայլեր ձեռնարկել սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես և արձանագրված է երեք երկրների առաջնորդների հայտարարության մեջ։ Մասնավորապես՝ Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող էր զոհվել։

armeniasputnik.am

Պիտակ