Հունիս 22, 2022 15:59 Asia/Tehran
  • Թուրքիայի եւ Ռուսաստանի զինվորականները հանդիպել են Մոսկվայում

Հունիսի 21-ին Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջեւ, տեղեկացրել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։

«Կողմերը քննարկել են ուկրաինական նավահանգիստներից թուրքական առեւտրային նավերի անվտանգ դուրս գալու եւ ցորենի արտահանման հարցերը, ինչպես նաեւ Սեւ ծովի ջրավազանում անվտանգ ծովագնացության ապահովման մոտեցումները»,- նշվել է հաղորդագրությունում։

Պատվիրակները հատկապես ընդգծել են երկկողմ ձեւաչափով փոխգործակցության կարեւորությունը, «որը թույլ է տվել ապահովել ելք Մարիուպոլի նավահանգստից, այդ թվում թուրքական «Ազով Կոնկորդ» բեռնանավի համար։

news.am

 

Պիտակ