Հունիս 22, 2022 19:29 Asia/Tehran
  • Արայիկ Հարությունյանը ժամանել է Կրեմլ և ադրբեջանցիների հետ բանակցություններ է վարում Լաչինի միջանցքը հանձնելու շուրջ. Գաբրելյանով

Կրեմլի իրազեկ աղբյուրներն ինձ հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ժամանել է Մոսկվա և գաղտնի բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ՝ մինչև հուլիսի 1-ը Լաչին քաղաքը հանձնելու և Ադրբեջանի կառուցած ճանապարհի այլընտրանքային հատվածի գործարկման շուրջ. իր թելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը:

«Լաչինի միջանցքը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Արայիկը հայտնի խաբեբա ու գործարար է, որն Արցախում միլիոններ է վաստակել ու վաստակում։ Ինչպես ղարաբաղցիներն են ասում՝ եթե Արայիկը դավաճանել է պատերազմի հերոս եղբոր հիշատակը, նա հեշտությամբ կծախի հայրենիքը: Ի՞նչ դեմքով է նա վերադառնալու Ստեփանակերտ»,- գրել է նա:

yerkir.am

Պիտակ