Հունիս 23, 2022 07:20 Asia/Tehran
  • Չինաստանի նախագահը  խստորեն քննադատել է ԱՄՆ-ի և Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները

Չինաստանի նախագահը կոչ է արել համագործակցել համաշխարհային տնտեսության վերականգնմանն աջակցելու հարցում և քննադատել տնտեսական պատժամիջոցները:

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը չորեքշաբթի օրը  BRICS խմբի բիզնես ֆորումի բացման ժամանակ կոչ է արել համագործակցել՝ վերականգնելու համաշխարհային տնտեսությունը, որին սպառնում են համաճարակը և անվտանգության մարտահրավերները, և քննադատել է պատժամիջոցները, նշելով, որ դրանք աղետ են առաջացնում:

«Ուկրաինական ճգնաժամն ահազանգ է աշխարհի համար: Փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ պատժամիջոցները երկսայր սուր են»,- ասել է Սի Ցզինպինը։ 

Չինաստանի նախագահը քննադատել է ԱՄՆ-ին և Եվրամիությանը՝ ուկրաինական  ճգնաժամի պատրվալով  Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար՝ ասելով, որ կանխամտածված պատժամիջոցների սահմանումը կվնասի ամբողջ աշխարհի մարդկանց։

Զգուշացնելով ռազմական դաշինքների ընդլայնման վտանգների կապակցությամբ, Սի Ցզինպինը կոչ է արել կոորդինացնել  մակրոտնտեսական քաղաքականությունը՝ կանխելու համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղումը կամ խաթարումը, հավելելով, որ խոշոր զարգացած երկրները պետք է վարեն  պատասխանատու տնտեսական քաղաքականություն:

BRICS մեխանիզմը ներառում է հինգ խոշոր զարգացող տնտեսություններ՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա:

Պիտակ