Հունիս 23, 2022 18:42 Asia/Tehran
  • Մարիա Զախարովան հայտնել է սենսացիոն լուր. «ԱՄՆ քաղաքացիներ է հավաքագրում և տեղափոխում …

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ, ըստ եկող տեղեկությունների, Սպիտակ տան և ԱՄՆ հետախուզական գործակալությունների համաձայնությամբ ԱՄՆ քաղաքացիներ են հավաքագրվում և տեղափոխվում Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Միայն ամերիկյան լրատվամիջոցներում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո մոտ 20 հազար ամերիկացիներ պատրաստակամություն են հայտնել օգնել Կիևին։

«ԱՄՆ իշխանությունների անձնատուր լինելը նման գործողություններում մենք համարում ենք ևս մեկ ապացույց այն բանի, որ Վաշինգտոնը շահագրգռված չէ ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ, այլ ընդհակառակը, ձգտում է բորբոքել հակամ-արտությունը՝ նպատակ ունենալով Ռուսաստանի ռազմավարական պարտությանը»,- ասել է Մարիա Զախարովան:

Նա հավելել է, որ ուկրաինական կողմի՝ վարձկաններին որպես «օտար կամավորներ» ներկայացնելու փորձերը պարզապես ցինիկ են։

yerevan-times.com

Պիտակ