Հունիս 23, 2022 18:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում Սիրիայում իր հովանավորած ահաբեկչական խմբավորման գործունեության դաշտն ընդլայնելու համար

Լրատվական մի աղբյուր հաղորդել է, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում Սիրիայի Ալ-Թանֆ շրջանում իր հովանավորած ահաբեկչական խմբավորման գործունեությունն ընդլայնելու համար:

Որոշ հաղորդումների համաձայն՝ Միացյալ Նահանգները փորձում է խմբավորման անդամներին տեղակայել Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում քրդերի կողմից վերահսկվող շրջաններում:

Ահաբեկչական խմբավորումը, որը հայտնի է որպես «Հեղափոխական կոմանդոների բանակ», գործում է Բադիե Թանֆում միջազգային կոալիցիայի հովանու ներքո։

Սիրիայի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ ԱՄՆ-ի ահաբեկչական խմբավորումները և նրանց հարող ուժերը Սիրիայի արևելքում և հյուսիս-արևելքում այլ նպատակ չունեն, քան երկրի նավթը թալանելը և նրանք պետք է հեռանան այս տարածաշրջանից:

Պիտակ