Հունիս 24, 2022 18:47 Asia/Tehran
  • ԻԻՀ դեսպանն այցելել է Անթիլիաս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 24-ին Անթիլիասում ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ջալալ Ֆիրուզնիային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Լիբանանի տնտեսական և քաղաքական ներկա հարցեր՝ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև երկրի զարգացման տեսանկյունից իրանահայության դերակատարությանը վերաբերող հարցեր, Արցախի ինքնիշխան կարգավիճակի հարցն ու Միջին Արեւելքին վերաբերող  խնդիրներ ու մտահոգություններ:

 

 

Պիտակ