Հունիս 24, 2022 19:08 Asia/Tehran
  • Սպիտակ տունը Բայդենի սխալները կանխելու լուծումէ գտել

Արդյունաբերության ոլորտի գործարարների հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահի ձեռքում եղել է մի թերթիկ, որը պարունակում էր խորհուրդներ՝ իր սխալներից խուսափելու համար:

Բայդենը հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը կրել է թերթիկ, որի վրա եղել են նար անձնակազմի կողմից ներկայացված խորհուրդները՝ սխալներից խուսափելու համար: Դրանց թվում  եղել են նաև նստելու և կարճ ելույթի վերաբերյալ խորհուրդները:

Հաղորդվում է, որ լուսանկարիչը Բայդենին ձեռքին եղած թերթը լոսւանկարել է, երբ վերջինս հանդիպում էր քամու էներգիայի արդյունաբերության ոլորտի գործարարների հետ: Թերթիկի վրա գրված է եղել, որ որ նա մտնի սենյակ, ողջունի մասնակիցներին, ապա նստի իր աթոռին, իսկ  լրագրողների ժամանելուց հետո «կարճ մեկնաբանություններ տա (2 րոպե)»։

Նախագահը նաև պետք է հարցեր ուղղի Ամերիկյան արդյունաբերական կազմակերպությունների ֆեդերացիայի (AFL-CIO) նախագահին, ինչից հետո ներկաներին շնորհակալություն հայտնի ու  դուրս գա սենյակից:

Հանրապետականները հայտարարում են, որ ԱՄՆ 79-ամյա նախագահն ունի մ մտավոր հետամնացություն: