Հունիս 25, 2022 08:32 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում բողոքում են հղիության արհեստական ընդհատման մասին օրենքի չեղարկման դեմ

ԱՄՆ տարբեր քաղաքների միլիոնավոր բնակիչներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու Գերագույն դատարանի կողմից հղիության արհեստական ընդհատման օրենքի չեղարկման դեմ:

Գերագույն դատարանն ուրբաթ օրը չեղարկել է 173 թ ստորագրված օրենքը, որը ճանաչում էր հիղությունն արհեստական ընդհատելու կանանց իրավունքը:

Նյու Յորք, Վաշինգտոն, Մայամի, Ատլանտա, Տեխաս, Չիկագո, Սան Ֆրանցիսկո, Բոստոն, Լոս Անջելես և Հյուսթոն քաղաքների միլիոնավոր բնակիչներ բողոքի ցույցեր են անցկացրել դատարանի այս որոշման դեմ: Նրանք հայտարարում են, որ դա կանանց իրավունքների խախտում է: Իսկ օրենքի չեղարկման կողմնակիցները հայտարարում են, որ դա հաղթանակ է և կյանքի իրավունքի պաշտպանություն:

 

Հաղորդվում է, որ վերոնշյալ քաղաքներում  ոստիկանությունը բերվել է պատրաստ վիճակի:

Կյանքի իրավունքի ազգային կոմիտեն՝ երեխաների պաշտպանության ամենահին կազմակերպությունը, հայտարարել է, որ 1973թ սկսած, Միացյալ Նահանգներում,  63,459,781 անգամ իրականացվել է հղիության արհեստական ընդհատում:

Պիտակ