Հունիս 25, 2022 20:45 Asia/Tehran
  • Լավրովը անդրադարձել է Ադրբեջանում ռուսական կայքերի արգելափակմանը

Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել տեղեկատվական անվ-տանգության ոլորտում համագործակցության մասին։

«Միջազգային տեղեկատվական անվ-տանգության մասին համաձայնագիրը վերաբերում է այն խնդիրներին, որոնք ստեղծվում են կիբերտարածությունում, որոնք փորձում են օգտագործել ռազ-մական նպատակներով»,- պարզաբանել է Լավրովը։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Ռուսաստանը և Ադրբեջանը փակում են միմյանց տեղեկատվական կայքերն իրենց տարածքներում՝ Լավրովն ասել է, որ այդ խնդիրը քննարկել է նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ՄԻԳ-ի տեղեկատվական ծառայությունների հովանու ներքո երկու երկրների ներկայացուցիչների միջեւ կանցկացվեն համապատասխան խորհրդակցություններ։

yerevan-times.com