Հունիս 25, 2022 23:13 Asia/Tehran
  • Զելենսկին աշխատանքից ազատել է Վրաստանում, Իրանում, Սլովակիայում, Պորտուգալիայում եւ Լիբանանում Ուկրաինայի դեսպաններին

Նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպաններին հինգ երկրներում՝ Վրաստանում, Սլովակիայում, Պորտուգալիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ Լիբանանում։

Այդ մասին վկայում են համապատասխան հրամանագրերը, որոնք հրապարակվել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Ուկրաինայի նախագահը, մասնավորապես, ազատել է.

• Վրաստանում դեսպան Իգոր Դոլգովին,

• Սլովակիայում դեսպան Յուրի Մուշկոյին,

• Պորտուգալիայում դեսպան Իննա Օգնիվեցին,

• Իրանի Իսլամական Հանրապետությունում դեսպան Սերգեյ Բուրդիլյակին,

• Լիբանանի Հանրապետությունում դեսպան Իգոր Օստաշին։

news.am

Պիտակ