Ամերիկյան New York Times թերթը բացահայտել է Ուկրաինայում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և հատուկ գվարդիայի գաղտնի գործունեությունը
Ամերիկյան New York Times թերթը բացահայտել է Ուկրաինայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և հատուկ գվարդիայի գաղտնի գործունեությունը։
Թերթը գրել է.«ԿՀՎ-ի լրտեսների և ԱՄՆ հատուկ ջոկատայինների և դաշնակիցների գաղտնի ցանցն ընդդեմ Ռուսաստանի, օգնում է ուկրաինական բանակին»։
Այնուհետև ամերիկյան թերթը Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ Ուկրաինային ուղղված Արևմուտքի գաղտնի և լրտեսական օգնության մասին գրել է.-« Ուկրաինային օգնելու Արևմուտքի գաղտնի ջանքերի մեծ մասն իրականանում է արտերկրում, օրինակ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում և Բրիտանիայում գտնվող ռազմաբազաներում»:
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, Ուկրաինային զենք մատակարարելով և ուժեղացնելով ռուսական պատժամիջոցների ճնշումը, անկարգություններ են հրահրել Ուկրաինայում:
Մինչդեռ Ռուսաստանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական տեխնիկան կարող է սրել հակամարտությունը և ունենալ անկանխատեսելի հետևանքներ: