Հունիս 26, 2022 20:09 Asia/Tehran
  • Չավուշօղլու. Մենք աջակցել ենք Ադրբեջանին և կշարունակենք աջակցել

Մենք աջակցել ենք Ադրբեջանին և կշարունակենք աջակցել։

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք ամենուր ենք՝ Սիրիայում, Իրաքում և Լիբիայում՝ պաշտպանելու մեր շահերն ու անվտանգությունը։ Բայց ամենից առաջ մենք խաղաղության և հանգստության կողմնակից ենք»,- ասել է նա։

«Սպասելու և տեսնելու քաղաքականությունն այլևս գոյություն չունի։ Չկա ամաչկոտ Թուրքիա: Մենք պետք է ուժեղ լինենք երկրին սպառնացող վտանգը վերացնելու և խաղաղություն հաստատելու համար։ «Մեր պաշտպանական արդյունաբերությունը, մեր հերոսական բանակը և ժողովուրդը մեր դիվանագիտության ամենամեծ հենասյուներն են»,- ընդգծել է Չավուշօղլուն։

ARMENIA.AZ